Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը երեկ ICTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում չի բացառել, որ Եվրամիության հետ ասոցացման վերաբերյալ համաձայնագիրը կարող է ստորագրվել արդեն հաջորդ տարվա սկզբին Ուկրաինա — Եվրամիություն գագաթնաժողովի ընթացքում։
Նրա խոսքերով՝ Շտեֆան Ֆյուլեի այն հայտարարությունը, որ նման զարգացում հնարավոր է, վկայում է այն մասին, որ Եվրոպայում համաձայնագրի ստորագրումից հրաժարվելը չեն ընկալել որպես ողբերգություն։ Ավելի վաղ, Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Ֆյուլեն ասել էր, որ Եվրամիության դռներն Ուկրաինայի առաջ բաց են։
Սակայն, նա միաժամանակ նշել էր, որ Եվրամիությունը չի պատրաստվում բանակցել Ռուսաստանի հետ Ուկրաինայի հետ Ասոցացման մասին պայմանագրի ստորագրման վերաբերյալ։