տուն Աշխարհ Ուկրաինայի վարչապետը հրաժարական է ներկայացրել

Ուկրաինայի վարչապետը հրաժարական է ներկայացրել

291
0

Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը հայտարարել է, որ հրաժարականի դիմում է գրել ու այն փոխանցել նախագահ Վլադիմիր Զելենսկուն,- այս մասին նա այսօր հայտարարել է ֆեյսբուքյան իր էջում։

«Նախագահի նկատմամբ մեր հարգանքի ու վստահության ցանկացած կասկած ի չիք դարձնելու համար ես հրաժարականի դիմում եմ գրել ու այն փոխանցել նախագահին` խորհրդարան մտցնելու իրավունքով»,- ասել է նա:

Ուկրաինացի վարչապետի մամուլի ծառայությունում հաղորդել են, որ Զելենսկին ստացել է դիմումը եւ մոտ ժամանակներում որոշում կկայացնի։

Նշենք, որ հունվարի 15-ին և 16-ին «Ինչպես խաբել նախագահին» յութուբյան ալիքում ձայնագրություններ էին հայտնվել, որտեղ Ուկրաինայի վարչապետի, Ազգային բանկի փոխնախագահի ու ֆինանսների նախարարի ձայնով խոսվում է երկրի տնտեսական քաղաքականության մասին, նաև վատ արտահայտվում Ուկրաինայի նախագահ Զելենսկու մասին: Ըստ BBC-ի, այդ ձայնագրություններն արվել էին 2019 թվականի դեկտեմբերի 16-ին՝ նրանց ոչ պաշտոնական խորհրդակցության ժամանակ: