տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինայի վարչապետը կարող է հրաժարական տալ

Ուկրաինայի վարչապետը կարող է հրաժարական տալ

124
0

azarov

Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովն ընդդիմադիր առաջնորդ Արսենի Յացենյուկի հետ վեճի ժամանակ, որը տեղի է ունեցել ազգային համաձայնության հարցով հրավիրված կլոր սեղանի ընթացքում, հայտարարել է, որ ինքը կարող է հրաժարական տալ իր պաշտոնից։ Այս մասին հաղորդում է ՈՒՆԻԱՆ գործակալությունը։

Այդ վեճի ժամանակ Ազարովը Յացենյուկին մեղադրել է Ռուսաստանից գազի համար լրացուցիչ 20 մլրդ դոլար վճարելու մեջ (Յացենյուկը ներկայացնում է նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի կուսակցությունը, ում իշխանությունները մեղադրում են Ռուսաստանի հետ գազի չափազանց բարձր գներով համաձայնագիր ստորագրելու մեջ, ինչից Ուկրաինան հսկայական վնասներ է կրել — խմբ․)։ Յացենյուկը դրան պատասխանել էր, որ խնդիրն այն է, որ Ազարովը «կպած է իր աթոռին, դրանից էլ առաջանում են հարցերը»։

«Ինչ վերաբերում է պաշտոնին․․․ Ես ունեմ խիզախություն և որոշում կկայացնեմ։ Դու (դիմելով Յացենյուկին — խմբ․) նման խիզախութոյւն ունեցիր և պատասխանատվությունը ստանձնիր», — հայտարարել է Ազարովը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here