Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ իր երկիրը շարունակելու է կրճատել կախվածությունը ռուսական գազից, եթե չփոփոխվեն 2009-ին ստորագրված պայմանագրի դրույթները, որոնց հետո ուկրաինական կառավարությունը համաձայն չէ: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
«2,5 տարվա ընթացքում մենք գնվող գազի ծավալները կրճատել ենք 2,5 անգամ: Եթե պայմանագիրը չարդիականացվի, մենք հետագայում էլ գնալու ենք կրճատման ճանապարհով», — ասել է Ազարովը Յալթայում կայացած կոնֆերանսի ժամանակ: Նրա խոսքերով` այս կրճատումներից տուժելու են երկու կողմերն էլ. Ռուսաստանը կկորցնի խոշոր գնորդի, իսկ Ուկրաինան ստիպված կլինի միջոցներ ներդնել գազի ձեռբերման այլ ուղիների որոնման, ինչպես նաև տնտեսության արդիականացման համար:
Հիշեցնենք, որ սույն թվականի նոյեմբեր ամսին Ուկրաինան պատրաստում է Ասոցացման պայմանագիր ստորագրել Եվրամիության հետ, ինչին ամեն կերպ փորձում է խոչընդոտել Ռուսաստանի Դաշնությունը: