Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովն այսօր ելույթ է ունեցել երկրի խորհրդարանում` պարզաբանելով կառավարության երեկ կայացրած այն որոշումը, որի համաձայն Ուկրաինան հրաժարվել է ԵՄ հետ ասոցացման մասին պայմանագրի ստորագրումից: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
Խորհրդարան ժամանելիս մի խումբ պատգամավորներ նրան դիմավորել են «ամոթ»վանկարկումով: Ազարովը խորհրդարանում ասել է, որ Ասոցացման մասին պայմանագրի ստորագրման դադարեցումը բացատրել է Մոսկվայի հետ առևտրատնտեսական հարաբերությունների բարելավման անհրաժեշտությամբ: Ազարովը նշել է, որ մինչև Վիլնյուսի գագաթնաժողովը, տեղի կունենա Ուկրաինա — Ռուսաստան — ԵՄ բանակցություններ, որի ժամանակ քննարկվեն առևտրա-տնտեսական բնույթի հարցեր: Հիշեցնենք, որ Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը նախանշված է նոյեմբերի 28-29-ին: