տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինայի Սահմանադրական դատարանը կայացրել է Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ դատավճիռը

Ուկրաինայի Սահմանադրական դատարանը կայացրել է Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ դատավճիռը

78
0

Catselfies12

Ուկրաինայի Սահմանադրական դատարանը ոչ սահմանադրական է ճանաչել Ղրիմի Գերագուն ռադայի՝ հանրաքվե անցկացնելու վերաբերյալ ընդունած որոշումը։ Հաղորդում է BBC-ն։

Սահմանադրական դատարանի վճռի համաձայն՝ հանրաքվե անցկացնելու Ղրիմի խորհրդարանի որոշումը կորցնում է իր օրենսդրական ուժն այն պահից ի վեր, երբ դատարանն ընդունել է սույն որոշումը։

Սահմանադրական դատարանի այս որոշումը ենթակա է Ուկրաինայի տարածքում պարտադիր կատարման։

Հիշեցնենք, որ մարտի 6-ին Ղրիմի խորհրդարանը Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու որոշում է կայացրել։ Բացի այդ, պատգամավորները մարտի 16-ին թերակղզու կարգավիճակը որոշելու նպատակով հանրաքվե են նշանակել։