Ուկրաինայի բարձրագույն ռադան սկսել է քննարկել կառավարությանը անվստահության քվե հայտնելու հարցը՝ կառավարության բացակայության պայմաններում:
Ինչպես հաղորդում է «Интерфакс»-ը, խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Ռիբակը հայտնել է, որ կառավարության անդամները հրավիրված էին հանդիպմանը, սակայն չգիտես ինչու չեն ներկայացել:
Նշենք նաև, որ Ուկրաինայի վարչապետի մամլո ծառայությունից հայտնում են, որ վարչապետ Նիկոլայ Ազարովը և կառավարության այլ անդամներ չեն կարողացել աշխատանքի ներկայանալ՝ կառավարության շենքը շրջափակած ցուցարարների պատճառով: