Արդեն տեղեկացրել ենք, որ ռուսական բորսաները բացասաբար են արձագանքել Ուկրաինայում Ռուսաստանի իշխանությունների վարած քաղաքականությանը:
Քիչ առաջ հայտնի է դարձել, որ Ռուսաստանի ամենախոշոր ընկերություններից մեկի` «Գազպրոմի» կապիտալիազացիան նվազել է 13 մլրդ դոլարով, քանի որ այդ ընկերության ակցիաների գինը նվազել է 15,03 տոկոսով: Ժամը 12:00-ի դրությամբ դրանց գինը կազմում է 118,28 ռուբլի: Այսօր ավելի վաղ հաղորդվում էր, որ նավթագազային հսկայի գինը նվազել էր 11 տոկոսով: