Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ հարգում է ուկրաինացի ժողովրդի` ծանր պահին կատարած ընտրությունը.«Ուկրաինայի նախագահի արտահերթ ընտրությունները կայացել են: Անկախ այն բանից, թե որ ռեգիոնի բնակչության քանի տոկոսն է այդ ընտրություններին մասնակցել, եւ թե մեր հայրենիքի համար ամենածանր պահին ինչ ընտրություն է ի վերջո կայացվել, ես այն ընդունում եւ հարգում եմ»:
Այն որ նոր փուլում Յանուկովիչը առանց ՌԴ համաձայնության նման հայտարարություն չէր կատարի՝ կասկածի տեղիք անգամ չի տալիս: Յանուկովիչի հայտարարությունը վկայում է այն մասին, որ Ուկրաինայի պատգամավոր Պյոտր Պորոշենկոն, ով ԿԸՀ նախնական տվյալներով հաղթում է նախագահական ընտրություններում՝ ընդունելի թեկնածու է Ռուսաստանի համար` հակառակ պարագայում դժվար է պատկերացնել, որ Յանուկովիչը այլ թեկնածուի հաղթանակի դեպքում այն համարեր ուկրաինացի ժողովրդի հաղթանակը: Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ Պյոտր Պորոշենկոն Յանուկովիչի ղեկավարման տարիներին եղել է Արտաքին գործերի, Էկոնոմիկայի նախարար և որոշ ժամանակ Ազգային բանկի խորհրդի նախագահ: Նա նաև Ուկրաինայի ամենահարուստ օլիգարխներից է: