տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է Օդեսայի դեպքերից հետո 3 անհետ կորածի...

Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է Օդեսայի դեպքերից հետո 3 անհետ կորածի մասին

96
0

000_ts-par7869290.si

Ուկրաինայի ներքին գործերի Օդեսայի գլխավոր վարչությունը հաստատել է, որ մայիսի 2-ին տեղի ունեցած բախումների հետևանքով, որոնց մասնակցել են Ուկրաինայի միասնականության կողմնակիցներն ու ռուսամետ անջատողականները, մահացել է 46 մարդ։ Այս մասին ասվում է այդ կառույցի կողմից տարածված հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ այդ օրվա դեպքերից հետո անհետ կորել է 3 մարդ։ «Ներքին գործերի կառույցները ստացել են անհետ կորած հինգ քաղաքացիների մասին դիմումներ, որոնցից հետագայում պարզվել է, որ երկուսը մահացել են», — ասվում է  հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ այսօր որոշ լրատվամիջոցներ տարածել էին, որ Օդեսայում անհետ կորածների ցուցակում կա 48 անուն։ Իսկ, նախօրեին, Օդեսայի քաղաքային խորհրդի պատգամավորներից մեկը հայտարարել էր, որ իրականում իբր զոհվել է 116 մարդ։