տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինայի ՆԳ նախարարը հայտնվել է ԱՄՆ «սև ցուցակում»

Ուկրաինայի ՆԳ նախարարը հայտնվել է ԱՄՆ «սև ցուցակում»

113
0

1339381

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Յուրի Զախարչենկոն հայտնվել է այն անձանց ցուցակում, որոնց ԱՄՆ կառավարությունը կարող է թույլ չտալ մուտք գործել ԱՄՆ տարածք, ինչպես նաև պատժամիջոցներ կիրառել նրանց դեմ։ Այս մասին հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն։

Վաշինգտոնի աղբյուրները նշում են, որ այդ ցուցակում արդեն կա 10-20 անուն, ովքեր այս կամ այն կերպ ներգրավված են Եվրամայդանի մասնակիցների դեմ ուժի կիրառմանը։  Չորեքշաբթի օրն ԱՄՆ սենատում պետք է կայանան արտահերթ լսումներ, որտեղ քննարկվելու է Ուկրաինայի ներքաղաքական ճգնաժամը։ Բացի այդ, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տեղակալ Մելանի Վիրվիրն ասել է, որ ԱՄՆ ղեկավարությունն ակտիվ քննարկում է պատժամիջոցներ կիրառելու հարցը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here