տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինայի նախկին վարչապետի նկատմամբ միջազգային հետախուսում է հայտարարվել

Ուկրաինայի նախկին վարչապետի նկատմամբ միջազգային հետախուսում է հայտարարվել

81
0

rsz_973384797

Ուկրաինայի գլխավոր դատախազության պահանջով երկրի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Այս մասին հաղորդում է ուկրաինական «Ունիան» լրատվականը՝ հղում կատարելով տեղի ՆԳ նախարարության աղբյուրին:

Ուկրաինայի պետական քաղաքական վարչությունը Ազարովի նկատմամբ հետախուզում հայտարարել էր 2014թ.-ի ապրիլի 16-ին՝ իշխանությունն ու ծառայոցական դիրքը չարաշահելու և բյուջետային միջոցների յուրացման մեղադրանքով:

Ավելի վաղ Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախնիցկին հայտարարել է, որ նախկին վարչապետի գտնվելու վայրն անհայտ է: ԶԼՄ-ների տվյալներով՝ նա կարող է թաքնվել Ավստրիայում: