Ուկրաինայի դեմ պատերազմի դեպքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին սպասում է «Նյուրնբերգյան» նոր դատավարություն: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախկին նախագահ Լենիդ Կրավչուկը:
«Պետք է դիմեմ Պուտինին և ասեմ: Այո, նա կարող է իրականացնել Ուկրաինայի դեմ պատերազմ սանձազերծելու խելահեղ գաղափարը, սակայն հետո նրան սպասվում է մոսկովյան նյուրնբերգյան գործընթաց»,- ասել է Կրավչուկը: Միաժամանակ նա նշել է, որ երկու սլավոնական ժողովուրդների միջև պատերազմը անիմաստ է և կարող է վերաճել Երրորդ համաշխարհային պատերազմի: «Կարծում եմ, որ Վլադիմիր Պուտինին վախեցնել հնարավոր չէ, քանի որ նա միշտ ուժ է ցուցադրում և ապացուցում ցանկացած անհեթեթ գաղափար մինչև վերջ»,- ասել է նախկին նախագահը:
Նա վստահ է, որ ՌԴ նախագահին կարող է կանգնեցնել միայն Ռուսաստանի նրա առողջ հատվածը:
Հիշեցնենք, որ երեկ Կրավչուկը հայտարարել էր, որ չնայած 80-ամյա տարիքին, ինքը պատրաստվում է զենքով պաշտպանել իր երկիրը: