տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինայի հետ ասոցացման պայմանագրի ստորագրման հնարավորությունը` 51%. Եվրախորհրդարանի փոխնախագահ

Ուկրաինայի հետ ասոցացման պայմանագրի ստորագրման հնարավորությունը` 51%. Եվրախորհրդարանի փոխնախագահ

213
0

1337436661_yacek-protasevich

Եվրախորհրդարանի փոխնախագահ Յացեկ Պրոտասևիչն ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր ստորագրելու ԵՄ-ի հնարավորությունները գնահատում է 51%: «Հավատում եմ, որովհետև մեծ հավատ ունեցող մարդ եմ և աշխարհին փորձում են լավատեսորեն նայել, բայց միաժամանակ ասեմ, որ երեկ, Եվրախորհրդարանի և Ուկրաինայի ռադայի պատգամավորների համատեղ նիստի ժամանակ նույնիսկ Տարածաշրջանների կուսակցության անդամների շուրթերից լավատեսական կանխատեսումներ էին հնչում», — ասել է Եվրախորհդարանի փոխնախագահը լեհական ռադիոյի եթերում:

Միաժամանակ նա կոչ է արել ավելի արդյունավետ գործել, որպեսզի Ուկրաինան ի վերջո ստորագրի այդ համաձայնագիրը: Պրոտասևիչն ուշադրություն է դարձրել այն ջանքերին, որով Ռուսաստանը փորձում է հետ պահել իր արևելյան հարևանին համաձայնագիրը ստորագրելուց: «Մեր ազգային շահն է ոչ թե սավառնել ամպերում, այլ մտնել Ուկրաինայի ապագայի համար խաղի մեջ, քանի որ մեզ համար դա նույնպես պետք է կարևոր լինի», — ասել է փոխնախագահը` քննադատելով եվրախորհդարանական Յացեկ Սարիուշ Վոլսկուն, ով ասել էր, որ պետք է հետաձգել Ուկրաինայի հետ համաձայնագրի ստորագրումը, քանի դեռ Ուկրաինան չունի նոր նախագահ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here