ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հերթական՝ ոչրրորդ հանդիպումն է անցկացրել Ուկրաինայի շուրջ ստեղծված հակամարտության հարցով, սակայն այն նույնպես ավարտվել է անարդյունք։ Փակ դռների հետևում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ձեֆրի Ֆելթմանը։
«Մենք կարծում ենք, որ այս հակամարտության խաղաղ կարգավորումը հնարավոր է։ Հնարավոր է, որ սա անարդյունք հանդիպում էր, սակայն եթե կա օգուտ տալու գոնե մեկ հնարավորություն, ապա մենք պետք է փորձենք, քանի որ ցանկանում ենք խուսափել ավելի վատ սցենար ունենալու հեռանկարից», — ասել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ժերար Արոն։
ՄԱԿ-ի ԱԽ-ում նախագահող Սիլվի Լուկասը լրագրողներին ասել է, որ հանձնաժողովի նիստի ժամանակ որոշ անդամներ դեմ են հանդես եկել Ղրիմում հանրաքվեի անցկացմանը։