ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան Ուկրաինայի հարցը կարող է քննարկել մարտի 20-ին։ Այս մասին երեկ հայտարարել է Գլխավոր Ասամբլեայի նախագահ Ջոն Էշը։
Ըստ Reuters գործակալության՝ Էշը անդամ բոլոր պետությունների ներկայացուցիչներին հայտնել է, որ մարտի 20-ին այս հարցը կարող է հանվել հանրաքվեի։ Թեպետ Գլխավոր ասմբլեայի որոշումները չունեն կատարման պարտադիր բնույթ, այդուհանդերձ, դրանք ցույց են տալիս խնդիրների նկատմամբ աշխարհի պետությունների վերաբերմունքը։
Հիշեցնենք, որ մարտի 15-ին ԱՄՆ-ն Ղրիմի հանրաքվեն դատապարտող բանաձև էր ներկայացրել Անվտանգության խորհրդում, որին դեմ էր քվեարկել միայն Ռուսաստանը՝ կիրառելով վետո։