տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինայի կառավարությունն այսօր երեկոյան կներկայացվի Մայդանին

Ուկրաինայի կառավարությունն այսօր երեկոյան կներկայացվի Մայդանին

89
0

1392966527_dh

Փետրվարի 26-ին Ուկրաինայի նոր իշխանությունները Մայդանում կներկայացնեն կառավարության նոր կազմը։

«Ուդառ» կուսակցության պատգամավոր Վալերի Պացկանն ասել է, որ համաձայնություն է ձեռքբերվել, որ կառավարությունում պորտֆելներ կստանան նաև հասարակության ներկայացուցիչներ։

«Առաջին հերթին ընդունվել է միանշանակ որոշում, որ կառավարությունում լինելու են հասարակության ներկայացուցիչներ։ Նրանք ներկայացված կլինեն մի քանի նախարարություններում։ Մենք՝ «Ուդառ»-ի անդամներս, առաջարկել ենք, որպեսզի ամեն նախարարությունն ունենա իր հանրային խորհուրդը և դրա ղեկավարը լինի առնվազն փոխնախարարի պաշտոնում», — ասել է պատգամավորը «5-րդ ալիքին»։

Հայտնի է դարձել, որ նոր կառավարությունում հասարակության ներկայացուցիչները զբաղվելու են հումանիտար, ինչպես նաև լյուստրացիայի և հակակոռուպցիոն հարցերով։