տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինայի կառավարության արտահերթ նիստում որոշում է կայացվել մինչև 2014թ․ հոկտեմբեր մշակել նոր...

Ուկրաինայի կառավարության արտահերթ նիստում որոշում է կայացվել մինչև 2014թ․ հոկտեմբեր մշակել նոր Սահմանադրություն

100
0

d270dbf03ba26320b98d94a9850eec01

Ուկրաինայի կառավարությունը որոշում է կայացրել երկրի ապակենտրոնացման հարցը քննարկել սահմանադրական բարեփոխումների իրականացման շրջանակներում։ Այս որոշումը կայացվել է երեկ ուշ երեկոյան կառավարության արտահերթ նիստի ժամանակ, որը հաջորդել է Ժնևում ընդունված փաստաթղթին։

Կառավարության որոշման համաձայն՝ նախարարները, գործադիր մարմինների ղեկավարները, շրջանների և Կիևի շրջխորհրդի ղեկավարները մինչև 2014 թվականի հոկտեմբերի 1-ը պետք է իրականացնեն Սահմանադրությունում համապատասխան փոփոխությունների հարցը։ Քննարկումների կազմակերպումը հանձնարարվել է տարածքային զարգացման, շինարարության նախարարությանը։