Ուկրաինայի կառավարության անդամները շտապ սկսել են լքել կառավարության շենքը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պատգամավոր Վլադիմիր Արյևը: Ըստ պատգամավորի` քանի դեռ կառավարության շենքի դիմաց շարունակվում էին բախումները, նախարարները «սև մուտքից» լքել են այն:
Հիշեցնենք, որ քիչ առաջ Կառվարության շենքի դիմաց ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է օգտագործել հավաքվածներին հետ մղելու համար: