տուն Լուրեր Ուկրաինայի ընտրություններն իրենց արձագանքը կունենան տարածաշրջանում. Արմեն Մարտիրոսյան

Ուկրաինայի ընտրություններն իրենց արձագանքը կունենան տարածաշրջանում. Արմեն Մարտիրոսյան

129
0

67b87ab893d8db126f6fbdafd2de8fb7_XL

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Ուկրաինայում անցկացված ընտրությունները համարում է լեգիտիմ:

«Շնորհավորում եմ ուկրաինացի գործընկերներին, որ կարողացան այս բարդ իրավիճակում ընտրություններ անցկացնել: Նրանք հիմա ունեն լեգիտիմ նախագահ՝ ընտրված ժողովրդի կողմից: Իրավիճակը բարդ էր, որովհետև խնդիրներ կային Ռուսաստանի հետ, բայց այս վերջին շրջանում Ռուսաստանն է կարծես թե փոքր-ինչ նահանջել: Կարծում եմ, որոշակի ժամանակ հետո կոմպրոմիսային լուծումները կգտնվեն: Դրա արդյունքում Ուկրաինայի տնտեսությունը դինամիկ ձևով սկսելու է զարգանալ: Կարծում եմ, այս ընտրություններն իրենց արձագանքը կունենան տարածաշրջանում: Արձագանքը կլինի ավելի շուտ Վրաստանում, քանի որ ասվում է, որ հունիսին պետք է ստորագրվի ասոցացման համաձայնագիրը»:

«Բնականաբար, Ուկրաինայում ընտրությունները դրական էին: Լեգիտիմ նախագահ էր: Բոլոր դեպքերում ընտրվեց մի մարդ, որը սուր որոշումներ չի կարող կայացնել՝ ելնելով իր կենսագրությունից»,- ասում է  ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսայանը:

«Բիզնես առումով Ուկրաինայի նոր նախագահը կապված է Ռուսաստանի հետ: Կարծում եմ նա չափավոր քաղաքականություն կվարի Ռուսաստանի հետ: Նրա՝ բիզնես ունենալը դրական դեր խաղաց: Ռուսաստանը կտրուկ քայլեր չկատարեց»: