տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինայի ընդդիմությունը հաղորդում է 3 զոհի մասին

Ուկրաինայի ընդդիմությունը հաղորդում է 3 զոհի մասին

245
0

1390249233-2603

Կիևի կենտրոնում բախումների հետևանքով զոհվել է երեք ընդդիմադիր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Բատկովշինա» կուսակցության պատգամավոր Լեսյա Օրոբեցը: Նա տեղեկացրել է, որ դիակները գտնվում են «Սպայի տանը», որտեղ կազմակերպվել է ժամանակավոր շտաբ: Օրոբեցը նաև տեղեկացրել է 7 ծանր վիրավորների մասին:

Երեք զոհերը հաստատել է նաև Եվրամայդանի կամավոր բժիշկ Օլգա Բոգոմոլեցը: Այս մասին հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն: Բոգոմոլեցը հաղորդում է հարյուրավոր վիրավորների մասին:

Այս տեղեկությունները իրավապահ մարմիններն առայժմ չեն հաստատում: