Ուկրաինական ինտերնետային կայքերում սկսել է տարածվել գործողությունների պլանի նկարագրությունը, որին ուկրաինացիները պետք է դիմեն նոյեմբերի 29-ին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան համագործակցության» հանդիպման ավարտից հետո և հետագա օրերին: Գործողությունների պլանը տարածվել է ուկրաինական ընդդիմության կողմից:
Փաստաթղթի հեղինակները ընդդիմադիր լրագրող և հասարակական գործիչ Իգոր Լուցենկոն և Ալեքսանդր Սոլոնտայն են: Փաստաթղթում հաշվի են առնվել «ամենավատ զարգացումները»՝ նախագահ Յանուկովիչը չի ստորագրում ասոցացման պայմանագիրը Եվրամիության հետ, ոստիկանությունը կոշտ միջոցների է դիմում բողոքի ակցիայի մասնակիցների դեմ, իսկ հեռուստատեսությունը եթերը լցնում է ամանորյա հաղորդումներով՝ «երկիրը վաղաժամ արձակուրդի ուղարկելով»:
Ընդդիմադիրների ծրագիրը կազմված է երեք կետից «Եվրաքայլերթ», «Գործադուլ», «Եվրահեղափոխություն»: