Ուկրաինայի արևելյան շրջաններում սկսվել են զինված ուժերի ցամաքային զորքերի զորավարժությունները, որոնց մասնակցում են նաև ռազմաօդային ուժերը: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:
«Պետության արևելքում Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային և ռազմաօդային զորքերի մասնակցությամբ տեղի են ունենում զորավարժություններ, ինչի ժամանակ կատարելագործվում են տարբեր տեղանքներում նրանց համագործակցության հմտությունները: Ներկայում ավարտվել է դաշտային ճամբարների տեղակայում, կարգավորված է զորքերի կենսագործունեության համակողմանի ապահովումը», — ասվում է հայտարարության մեջ:
Ըստ պաշտպանության նախարարության` զորավարժությունները տեղի են ունենում զինված ուժերի մակարդակի բարձրացման, զենքի և հատուկ տեխնիկայի օգտագործման հմտություններ ստանալու համար: