տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ վեճ է սկսվել՝ կապված Ղրիմի գանձերի հետ (լուսանկարներ)

Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ վեճ է սկսվել՝ կապված Ղրիմի գանձերի հետ (լուսանկարներ)

97
0

Untitled-1 copy2

Ուկրաինայի մշակույթի նախարարությունը պնդում է, որ սկյութական ոսկուց հավաքածուն, որը գտնվում է Ամստերդամի ցուցահանդեսում, պետք է վերադառնա իրենց երկիր։

Ղրիմի ցուցահանդեսը՝ Ոսկե կղզի Սեւ ծովում, իր շրջագայությունը Եվրոպայով սկսել է 2013-ի հուլիսին եւ պետք է ավարտվի 2014թ. մայիսի 28-ին։

Միջազգային մշակութային համագործակցության գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոն հայտարարել է, որ սկյութերի ոսկին պետք է վերադառնա Ղրիմ։ «Բայց քանի որ Ղրիմը դարձել է այլ պետության մաս, ապա այստեղ առաջանում է իրավական հարց, որի համար մենք պետք է պատասխան գտնենք»,- մեջբերում է Շվիդկոյին Ria Novosti-ն։

Նրա կարծիքով դա «այնքան հեշտ եւ անցավ գործընթաց չի լինելու, բայց համոզված եմ, որ խելացի իրավական նորմեր կգործեն»։

Միեւնույն ժամանակ Ուկրաինայի մշակույթի նախարար Եվգենի Շեվչուկը ընդգծել է, որ, քանի որ Ղրիմը կազմում է իրենց պետության մի մասը, եւ հաշվի առնելով թերակղզում ստեղծված իրավիճակը,
կառավարությանը առաջարկվում է այդ գանձերի՝ Ուկրաինա տեղափոխման եւ վերադարձման փաստաթղթերում կատարել մի շարք փոփոխություններ։

«Առաջ այսպես էր. թանգարանը կամ արգելոցկ Ուկրաինայի մշակույթի նախարարության թույլտվությամբ իր նմուշները ներկայացնում է արտասահմանում, եւ նրան է տրված իրավունքը՝ որոշել երբ այդ նմուշները վերադարձվեն թանգարան։ Սա նշանակում է, որ Ուկրաինան պետք է որոշի ուր պետք է վերադառնան այդ իրերը։ Չէ որ դրանք ուկրաինական պետության մշակութային ձեռքբերումների ազգային անվտանգությունն է»,- Նիշչուկին մեջբերում է կառավարական կայքէջը։

Untitled-1 copy Untitled-1 copy1 Untitled-1

Ղրիմի ցուցահանդեսը՝ Ոսկե կղզի Սեւ ծովում բաղկացած է 609 թանգարանային իրերից Ուկրաինայի 6 թանգարանների ֆոնդերից, որոնցից չորսը գտնվում են Ղրիմի ԻՀ-ում։