Քիչ առաջ Ուկրաինայի դեսպան քիչ առաջ ժամանել է Հայաստանի արտաքին գործերի նախարարություն:
Առայժմ հայտնի չէ, թե արդյոք դեսպանը ինքն է ժամանել այստեղ, թե կանչվել է ՀՀ ԱԳՆ: ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայութոյւնը չի պատասխանում հեռախոսազանգերին: Բանն այն է, որ այսօր Ուկրաինայի փոխարտգործնախարար Դանիլո Լուբկիվսկին բավականին կոշտ հայտարարություն էր արել` Հայաստանի ԱԳՆ-ից պահանջելով պարզաբանել ՀՀ դիրքորոշումը Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ:
Հայաստանի և Ուկրաինայի միջև լարվածությունն առաջացել է այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ղրիմի հանրաքվեն «հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը»։