Ուկրաինայի ժողովուրդն ինքնուրույն պետք է լուծի իր խնդիրները, իսկ մյուս երկրները պետք է ճիշտ եզրակացություններ անեն Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
«Մենք վստահ ենք, որ Ուկրաինայի ժողովուրդը պետք է ինքնուրույն լուծի իր ներքին խնդիրներն՝ առանց արտաքին միջամտության, խաղաղ բանակցությունների միջոցով, բոլոր շահագրգիռ կողմերի հետ», — ասել է Նազարբաևն Աստանայում: Նա նշել է, որ այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, «պետք է յուրաքանչյուրիս մտածելու տեղիք տա»: «Տնտեսությունը և նորմալ կյանքը, աճն ու բարելավումը կարող են տեղի ունենալ միայն խաղաղության և համաձայնության պայմաններում: Դուք դա ինքներդ եք տեսնում», — ասել է Նազարբաևը:
Նախագահը շեշտել է, որ Ղազախստանում անթույլատրելի են բոլոր տեսակի խտրականությունները և կոշտ կհետապնդվեն: «Մեզ մոտ ամբողջովին անթույլատրելի են և կոշտ հետապնվում են օրենքով խտրականության բոլոր տեսակները, խաղաղության և համաձայնության դեմ բոլոր ոտնձգությունները», — ասել է Նազարբաևը:
Ղազախստանի նախագահի խոսքերով` իր երկրում ոչ մի էթնիկական խումբ չունի առավելություն մյուսի նկատմամբ, քանի որ բոլորը հավասար են օրենքի առաջ: