Սենատում կայացած լսումների ժամանակ, որի ընթացքում քննարկվել է Ուկրաինայի հարցը, պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը հայտարարել է, որ Ուկրաինայի դեմ պատժամիջոցներ կիրառելու փաստաթուղթն արդեն պատրաստ դրված է սեղանին։
Այս մասին նա ասել է՝ պատասխանելով սենատոր Ջոն ՄըքՔեյնի՝ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտության մասին պնդմանը։ «Հարցն այն է, որ մենք պետք է աջակցենք ուկրաինացիներին՝ իրենց ապագայի համար պայքարում։ Մենք չպետք է կարծենք, որ ուկրաինացիներն ինքնուրույն պետք է լուծեն իրենց խնդիրները, քանի որ նրանք խնդրում են մեր օգնությունը», — ասել էր ՄըքՔեյնը։
Հիշեցնենք, որ ամերիկյան կողմը խստագույնս դատապարտել է Մայդանում ուկրաինացի ոստիկանների կողմից խաղաղ ցուցարարների դեմ բռնություններ կիրառելու փաստը և խոստացել պատժամիջոցներ կիրառել այդ բռնությունների կազմակերպիչների դեմ։