տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինայի գազի պահուստարաններից անհետացել է 7 մլրդ դոլարի գազ. Յացենյուկ

Ուկրաինայի գազի պահուստարաններից անհետացել է 7 մլրդ դոլարի գազ. Յացենյուկ

157
0

pic_naftogas

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը երեկ հայտարարել է, որ «Նավթոգազի» պահուստարաններում բացակայում է մոտ 15 մլրդ խորանարդ մետր գազ: Այս մասին հաղորդում է UNIAN-ը:

«Քիչ է, որ 7 մլրդ դոլար պարտք են գրել, դրան գումարած 2 մլրդ անցած տարվանից և մի մասն էլ ` այս, բացի այդ էլ պահուստարաններում բացակայում է 15 մլրդ խորանարդ մետր գազ: Բալանսում նշված է, իսկ պահուստարաններում` ոչ: Եվ այդպես ամեն ոլորտում», — ասել է նա:

Պարզվել է, որ թղթերով Ուկրաինան ստացել է այդքան գազ, սակայն իրականում սպառողները դրանք չեն գնել, իսկ պահուստարաններն էլ դատարակ են: Սա նշանակում է, որ «Գազպրոմն» ու ուկրաինական նախկին իշխանություններն այդ գազի դիմաց Ուկրաինային հասցրել են 7 մլրդ դոլարի վնաս: