Անցած օրերի իրադարձությունները ցույց են տվել, որ Ռուսաստանը շարժվում է բռնությունների տարածման ուղղությամբ: Այս մասին այսօր ասել է Ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Հաղորդում է Interfax գործակալությունը:
Ֆյուլեն շեշտել է, որ Ուկրաինայի արևելք ներխուժած զորամիավորումները շատ նման են նրանց, որոնք գործում էին Ղրիմում։ Նա միաժամանակ դիմել է Ռուսաստանին` խնդրելով հետ քաշել զորքերը Ուկրաինայի սահմանից և դադարեցնել բոլոր այն գործողությունները, որոնք նպատակ ունեն ապակայունացնելու իրավիճակն Ուկրաինայում: Ֆյուլեն անթույլատրելի է համարել բոլոր տեսակի ճնշումները, այդ թվում` տնտեսական, որոնք բանեցվում են Ուկրաինայի դեմ: «Մեր ընդհանուր շահերից է բխում բռնություններից և արյունահեղությունից խուսափելը եվրոպական մայրցամաքում, ինչը կարող է դուրս գալ վերահսկողությունից», — ասել է նա:
Ֆյուլեն նաև հույս է հայտնել, որ Ուկրաինայի իրավիճակի խաղաղ կարգավորմանը կնպաստի Ժնևում կայանալիք քառակողմ հանդիպումը, որին ներկա են լինելու Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ռուսաստանի արտգործնախարարները: