տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինայի ապագան Ռուսաստանի համար ավելի կարևոր է, քան Արևմուտքի. The Washington Post

Ուկրաինայի ապագան Ռուսաստանի համար ավելի կարևոր է, քան Արևմուտքի. The Washington Post

83
0

20205

Ռուսաստանի համար Ուկրաինայի ապագան ավելի կարևոր է, քան ԱՄՆ-ի և Եվրոպայի: Այս մասին գրում է The Washington Post-ը: Հոդվածի հեղինակի կարծիքով` նման պնդման հավաստիությունն ապացուցվում է արևմտյան տերությունների նվազ ներգրավմամբ այս իրադարձություններին: Ե՛վ Վաշինգտոնը, և՛ Բրյուսելը մտել են այս հակամարտության մեջ` Կիևին տալով անիրականանալի խոստումներ:

Բացի այդ, հոդվածում նշվում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ռազմավարությունն այն է, որպեսզի Ռուսաստանը պատասխան տա Ուկրաինայում իր գործողությունների համար, բայց երկարատև կտրվածքով: Եթե մոտ ժամանակներում իրավիճակը չհանդարտվի, ապա Վաշինգտոնը կդիմի այնպիսի քայլերի, ինչը թույլ կտա թուլացնել Ռուսաստանին առաջիկա տարիներին: Դա ենթադրում է պատժամիջոցներ զենքի արտահանման և վաճառքի ոլորտում, Բալթյան երկրներ մեծ քանակությամբ զորք տեղափոխելով, ինչպես նաև ռուսական գազից Եվրոպայի կախվածությունը զգալի նվազեցնելով: