տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինայի անվտանգության ծառայությունը վերահսկողության տակ է վերցրել գազատրանսպորտային ենթակառուցվածքները

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը վերահսկողության տակ է վերցրել գազատրանսպորտային ենթակառուցվածքները

82
0

42260

Ուկրաինայի ազգային գվարդիան և անվտանգության ծառայությունը լուրջ վերահսկողության տակ են վերցրել Ուկրաինայի գազատրանսպորտային ենթակառուցվածքները։ Այս մասին հաղորդում է Ուկրաինայի ՆԳ նախարարության կայքը։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ նման հրահանգ է տվել վարչապետ Արսենի Յացենյուկը։ Որոշումը պայմանավորված է «երկրի կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտի» անվտանգության ապահովումն իրականացնելու համար։

Տեղեկացնենք, որ նախօրեին «Պրավի սեկտոր» ազգայնական խմբավորման ղեկավար Դմիտրի Յարոշը հայտարարել էր, որ կպայթեցնի Ուկրաինայի տարածքով ռուսական գազ և նավթ Եվրոպա տեղափոխող խողովակաշարերը՝ Ռուսաստանին զրկելով եկամտի կարևոր աղբյուրից։