տուն Լուրեր Ուկրաինայի ամենածեր ուսանողը

Ուկրաինայի ամենածեր ուսանողը

235
0

samii_starii_student_ukraini_doroshenko

Աշխարհի ամենատարեց ուսանողներից մեկն ապրում է  Օդեսայում: Նա 81-ամյա Ֆեոֆիլ Դորոշենկոն է:  Ֆեոֆիլը ողջ կյանքի ընթացքում ծովահեն է եղել և ճանապարհորդել աշխարհի տարբեր երկրներով: Միայն թոշակի անցնելուց հետո որոշել է բարձրագույն կրթություն ստանալ:

74 տարեկանում հայրենի քաղաքում քննությունները հանձնելուց հետո Ֆեոֆիլը ընդունվում է Հումանիտար-Տնտեսագիտական Համալսարանը:  Մի քանի տարի առաջ տարեց Ֆեոֆիլը  մագիստրոսի կոչում ստացավ: Թեզը պաշտպանել է հետևյալ թեմայով. «Քրիստոնեական  բարոյական սկզբունքները և դրանց ազդեցությունը ժամանակակից հասարակության վրա»: Սակայն, դրանով նա չբավարարվեց և ցանկացավ ստանալ երկրորդ մասնագիտությունը, նույն համալսարանի մանկավարժական ֆակուլտետում:

Ֆակուլտետի դեկանը  Ֆեոֆիլին բնութագրում է որպես պատասխանատու, հումորի զգացումով, լավ հիշողությամբ և առողջ  մտածելակերպով մարդ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here