տուն Uncategorized Ուկրաինայի ամենահարուստ մարդն աջակցություն է հայտնել Եվրամայդանին և Յանուկովիչից պատասխան պահանջել

Ուկրաինայի ամենահարուստ մարդն աջակցություն է հայտնել Եվրամայդանին և Յանուկովիչից պատասխան պահանջել

268
0

7181287072_4dd7dd5447_o

Ուկրաինայի ամենահարուստ մարդը` գործարար Ռինատ Ախմետովն աջակցություն է հայտնել Եվրամայդանին և եվրաինտեգրման դադարեցման համար պատասխան է պահանջել նախագահ Յանուկովիչից: Հիշեցնենք, որ Ախմետովը նախագահ Յանուկովիչի գլխավորած Ռեգիոնների կուսակցությունից է:

«Այս օրերին շատերը ցանկանում են իմանալ իմ կարծիքը տեղի ունեցողի վերաբերյալ: Իմ դիրքորոշումը հետևյալն է` Ուկրաինան և նախագահը երեք ու կես տարի գնում էին եվրոպական ուղով: Եվ այդ ժամաակահատվածում շատ բան արվեց: Վիլնյուսում ոչինչ չստորագրվեց: Եվ բոլորի մոտ հարց առաջավ` ինչու՞: Ուկրաինան կանգ առա՞վ, թե՞ գնում է այլ ուղղությամբ», ասել է Ախմետովը` կոչ անելով նստել բանակցությունների սեղանի շուրջ: Նա նշել է, որ թեպետ այդ բանակցությունների ընթացքում որոշ քաղաքական գործիչների վարկանիշը կընկնի, սակայն կավելանա երկրի վարկանիշը:

Հիշեցնենք, որ երեկ Ախմետովի ղեկավար SKM խումբը հանդես էր եկել Եվրամայդանի պաշտպանությամբ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here