տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինային օգնելու համար անհրաժեշտ է հրաժարվել նեոնացիստական տրամադրությունները խրախուսելուց. Լավրով

Ուկրաինային օգնելու համար անհրաժեշտ է հրաժարվել նեոնացիստական տրամադրությունները խրախուսելուց. Լավրով

121
0

LavrovՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը համարում է, որ Ուկրաինայի ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ է հրաժարվել այլատյաց և նեոնացիստական տրամադրություններից:

Ելույթ ունենալով միջազգային անվտանգության 3-րդ մոսկովյան կոնֆերանսի ժամանակ՝ Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, որ ուկրաինական  իրադարձություններից անհրաժեշտ է քաղել համապատասխան դասեր և ինչքան հնարավոր է  արագ ձեռնամուխ լինել եվրաատլանտիկ տարածաշրջանում միասնական անվտանգության սկզբունքների իրականացմանը: Լավրովը փաստել  է, որ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել Լիսաբոնից Վլադիվոստոկ ձգվող տարածքում միասնական տնտեսական և հումանիտար միջավայր ձևավորելու համար:

«Բնական, Եվրոպայի և Եվրասիայի ինտեգրացման գործնթացների ներդաշնակցման խնդրից բխող ծրագրերի կյանքի կոչման փոխարեն փորձեր էին արվում կանգնեցնել հետխորհրդային երկրները արևելքի  ու արևմուտքի միջև ընտրության առջև՝ կամ մեր հետ, կամ մեր դեմ: Ուկրաինայի փխրուն ներքաղաքական իրադրության պարագայում այս ճնշումը բավարար եղավ, որ այս երկրում մասշտաբային ճգնաժամ հրահրվի», — նշել է ռուս նախարարը: