Ուկրաինական Կրամատորսկ քաղաքում, որի օդանավակայանը երեկ անցել էր Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ, տեղի անջատողական ուժերին հաջողվել է գրավել վեց զրահամեքենա, որոնք ռուսական դրոշներով քիչ առաջ մտել են Կրամատորսկ:
Հայտնի է, որ դրանք տեղափոխվելու են հարևան Սլավյանսկ քաղաք: Զրահամեքենաների` ռուսամետ ուժերի կողմն անցնելու փաստը հաստատում են նաև լրագրողները: