Կիևում գտնվող Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ Ղրիմում ռուսական ներխուժումն ու Ուկրաինայում մյուս դեպքերը ամենանշանակալի իրադարձությունն են Եվրոպայում 21-րդ դրաում:
«Սա միջազգային քաղաքականություն վարելու անթույլատրելի միջոց է: Դրա համար պետք է լուրջ վճարել», — ասել է Հեյգը` մեկնաբանելով Ռուսաստանի գործողությունները Ղրիմում և Ուկրաինայի արևելյան շրջաններում:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան, ինչպես նաև «ութնյակի» մյուս անդամները որոշել են դադարեցնել Սոչիում կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին իրենց մասնակցությունը: