Ուկրաինայի արևելքում գործող ռուսամետ ապստամբների հիմնական ուժերը Սլավյանսկից հեռանալուց հետո լքել են նաև Կրամատորսկը: Այս մասին հաղորդել է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով ապստամական շտաբի ներկայացուցչին:
Միաժամանակ աղբյուրը նշում է, որ այս երկու քաղաքներում «մնացել են դիվերսիոն խմբեր»: Մինչև այսօր այս երկու քաղաքներն իրենց ձեքում պահող ապստամբները վերատեղակայվել են Դոնեցկում:
Հայտնի է դարձել նաև, որ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Դոնեցկի նահանգապետ Սերգեյ Տարուտային հանձնարարել է «մեկօրյա ժամկետում վերականգնել» ազատագրված Սլավյանսկի ու Կրամատորսկի կենսապահովումը: