Այսօր Ազգային Ժողովում լրագրողների հետ բրիֆինգի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը անդրադարձավ Երևանի քաղաքապետարանի կողմից Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելուն:
«Մենք քաղաքապետարանում ունենք «Բարև Երևան» դաշինքը, որը հետևողական է այդ հարցին: Ինչպես ասում են` ուխտի պարը կամրջին է բռնում: էս արագաչափերի ու կարմիր գծերի հարցերը թողած, Երևանի վիճակը թողած, թեմա են գտել, պետք է Անաստաս Միկոյանի արձանը կանգնեցնեն Երևանում: «Բարև Երևանը» բավականին ուշադիր է այդ հարցին»,-ասաց Հակոբյանը: