տուն Լուրեր Ուինսթոն Չերչիլի ամենազվարճալի սրամտությունները

Ուինսթոն Չերչիլի ամենազվարճալի սրամտությունները

323
0

1+ 2638166

 

 

Պատերազմի ժամանակ ունեցած ելույթների և ռադիոուղերձների շնորհիվ Ուինսթոն Չերչիլը հռչակվել է 20-րդ դարի մեծագույն հռետորներից մեկը:  Չերչիլն օժտված էր օրհասական պահերին բրիտանացիներին ոգեշնչելու կարողությամբ, սակայն նա կարող էր նաև խոսակցության ժամանակ «կծել» զրուցակցին իր հեգնող հումորով: Սոցիալիստ պատգամավոր Բեսի Բրեդոքին կամ առաջին կին պատգամավոր, պահպանողական Լեդի Ասթորին ուղղված նրա խոսքերն այժմ  ամենածիծաղաշարժ վիրավորանքների թվին են դասվում:

Երբ այս երկու քաղաքական գործիչներից մեկը (ստույգ պարզ չէ, թե ով) մեղադրում է Չերչիլին սարսափելի հարբած լինելու մեջ, պահպանողական վարչապետը պատասխանում է. «Սիրելի՛ս, դու տգեղ ես, ավելին` դու սարսափելի տգեղ ես: Վաղը ես սթափ վիճակում կլինեմ, սակայն դու կշարունակես սարսափելի տգեղ լինել»:…

Չերչիլի մեջբերումների ուսումնասիրությամբ զբաղվող Ռիչարդ Լենգվորթը պնդում է, որ վարչապետի թիկնապահներից մեկը հաստատել է, թե Չերչիլն հասցեագրել է այս վիրավորանքը Բեսի Բրեդոքին այն բանից հետո, երբ պատգամավորը նրան ասել է. «Ուինսթոն, դու հարբած ես, դեռ ավելին, դու սարսափելի հարբած ես»:  Թեպետ այս պատմությունը հաճախ է մեջբերվում, փորձագետները կարծում են, որ այս պատմության շատ դրվագները մտացածին են:

Չերչիլը մի այլ առիթով էլ չի զլացել իր սուր հումորով խոցել զրուցակցին: Մի անգամ, երբ Չերչիլը զուգարանում նստած է եղել, նրան զանգահարել է մի բարձրաստիճան պաշտոնյա: Նա զուգարանից կարգադրեց իր սպասավորին.  «Ասա՛ նրան, որ ես չեմ կարող միաժամանակ մի քանի ք*քերով զբաղվել»:

Լեդի Նենսի Աստորը (առաջին կինը պատմության մեջ, որ ընտրվել էր  Համայնքների պալատում) ասում է Չերչիլին.

— Եթե դու լինեիր իմ ամուսինը, ես քո սուրճի մեջ թույն կլցնեի: Ինչին Չերչիլը պատասխանում է.

— Եթե դու լինեիր իմ կինը, ես ինքս այդ թույնը կխմեի:

Աղբյուրը՝ http://blognews.am/arm/news/96139/uinston-cherchili-amenazvartchali-sramtutyunnery.html

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here