Ուիմբլդոնի 1987 թվականի հաղթող Փեթ Քեշը իր վրդովմունքն է հայտնել ընթացիկ մրցաշարջանում դրես-կոդի խստության պատճառով ։
Ավանդաբար՝ բոլոր մասնակիցները պետք է կրեն սպիտակ մարզահագուստ։ Սակայն նոր կանոններով դրանց մեջ արգելվել է նույնիսկ գունավոր կտորները, որոնց լայնությունը չէր գերազանցում մեկ սանտիմետրը։ «Որոշ մարզուհիների արգելել են կորտ դուրս գալ, որովհետև նրանց կրծքկալները եղել են գունավոր կտորից։ Դա արդեն բանի պետք չէ», — ասել է Քեշը։ Այս մասին հաղորդում է The telegraph-ը։
Դա արվել է այն պատճառով, որ ներքնազգեստը, մարզուհու քրտնելու դեպքում, ավելի արտահայտիչ է դառնում։