Առնվազն 21 մարդ է զոհվել Սիրիայի հարավում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը՝ հղում կատարելով Լոնդոնում տեղակայված «Սիրիայում մարդու իրավունքների մոնիտորինգի կենտրոնին»։
Այդ կազմակերպության տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել այսօր առավոտյան Դարաայում։ Ականապատված մեքենան պայթել է կառավարական զինվորական գնդի մոտ։ Զոհվածների թվում կան երեխաներ և կանայք։
Հիշեցնենք, որ տարբեր տվյալներով, Սիրիայում երկու տարուց ավելի ձգվող քաղաքացիական պատերազմի հետևանքով զոհվել է 110 հազար մարդ։