Արդեն տեղեկացրել ենք, որ Լոս Անջելեսում այսօր տեղի է ունեցել երկրաշարժ, ինչի հետևանքով կան թեթև ավերածություններ։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.1 մագնիտուդ։
Երկրաշարժից հետո շատ մարդիկ դուրս են եկել իրենց բնակարաններից, հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել ԱՄՆ-ում հայտնի Disneyland զվարճանքների կենտրոնը։ Նախնական տեղեկություններով՝ կան վիրավորներ։ Ճանապարհներից մեկում հայտնաբերվել է շրջված մեքենա, Լոս Անջելեսի շրջաններից մեկում շարքից դուրս է եկել ջրատարը։ Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը։