Չիլիի կենտրոնական մասում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6.6 մագնիտուդ։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հղում կատարելով Ամերիկյան երկրաբանական ծառայությանը։
Առայժմ ավերածությունների և զոհհերի մասին չի հաղորդվել։ Մայրաքաղաք Սնատիագոյում շենքերն ու շինություններն ուժեղ ցնցվել են՝ խուճապ առաջացնելով մարդկանց մեջ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կոկիմբա քաղաքից 65կմ հեռավորության վրա, իսկ խորությունը կազմել է 10 կմ։