տուն Հասարակություն Իրավական Ուժեղացված ծառայություն Երևանում․ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 20 մեքենա (տեսանյութ)

Ուժեղացված ծառայություն Երևանում․ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 20 մեքենա (տեսանյութ)

260
0

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, ուղեկցող հատուկ վաշտի և 1-ին սպայական գումարտակի ծառայողները մայիսի 11-ի երեկոյան հերթական ուժեղացված ծառայություն են իրականացրել Երևանում։ Տեղեկությունը 

«Արդյունքում տարբեր խախտումների, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորած 20 վարորդի մեքենաներ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Պահպանվող հատուկ տարածք տեղափոխված մեքենաներից մեկի վարորդը ոչ սթափ վիճակում էր։ Բացի այդ, հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 6, ժամկետանց համարանիշերով ՝ 1, թաղանթապատված դիմապակիով՝ 2, խլացուցիչը բարձր ձայնով երթևեկելու համար վերասարքավորված՝ 1 տրանսպորտային միջոց»,– նշված է հաղորդագրության մեջ։

Օրինախախտ բոլոր վարորդների նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները ամենօրյա են։