ՀՀ ոստիկանության կողմից հերթական ուժեղացված ծառայությունն է իրականացվել Նոր Նորք վարչական շրջանում։ Ուժեղացված ծառայության ընթացքում հասարակական անվտանգությունը խաթարող որևէ լուրջ միջադեպ տեղի չի ունեցել։ Հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների մի քանի խախտում։ Առանց համարանիշերի մեկ մեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Մեքենան վարած երիտասարդը նաև վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։ Զննվել են կասկածելի ավտոմեքենաներ, որոնցից մեկում փայտե մահակ է հայտնաբերվել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: