Առնվազն 14 մարդ է զոհվել Ճապոնիայում մոլեգնող «Վիփհա» փոթորկի հետևանքով։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Եվս 37 հոգի համարվում են անհայտ կորած։ Մասնագետները նշում են, որ սա ամենաուժեղ փոթորիկն է վերջին 10-ը տարում։
Այս պահին փոթորիկը մոտենում է Ճապոնիայի մայրաքաղաքին, ինչպես նաև «Ֆուկուսիմա» ատոմակայանին, որտեղ 2011 թվականի մարտի 11-ի երկրաշարժից ու ցունամիից հետո տեղի էր ունեցել վթար։