տուն Աշխարհ Ուժգին երկրաշարժ է գրանցվել

Ուժգին երկրաշարժ է գրանցվել

325
0

Հունիսի 23-ին Թուրքիայի կենտրոնական Չանքըրը նահանգի Չերքեշի շրջանում 4․2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին գրել է Ermenihaber-ը։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով առավոտյան ժամը 9-ի սահմաններում։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 10․13 կմ խորության վրա։ 

Չանքըրըի նահանգապետի տեղեկացմամբ՝ նյութական և մարդկային կորուստներ չկան։