Ութոտնուկը 4 տարի և 5 ամիս թուխս է նստել իր ձվերի վրա՝ սահմանելով ռեկորդ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Բանն այն է, որ մասնագետներն այս ութոտնուկին հայտնաբերել էին 2007 թվականին Կալիֆոռնիայի ափամերձ շրջանում։ Դրանից հետո նա մեկ ամիս անց ձու էր ածել և թուխս նստել 4 ու կես տարի։ Նրան, այս ընթացքում, բազմաթիվ անգամ այցելել էին բնապահպաններ։
Մասնագետները նշում են, որ ութոնտուկի աննախադեպ վարքը պայմանավորված է մեծ խորության վրա սառը ջրերին ադապտացվելով։ Նախորդ ռեկորդը, որը ֆիքսել էին մասնագտները, կազմում էր 1 տարի և ութ ամիս, այն սահմանել էր հսկայական ծովախեցգետինը։