Մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր ելույթում նշեց, որ բոլոր պատգամավորները նիստերի դահլիճում պետք է դիմակով լինեն, այնուհետև անդրադառնալով Արցախի նախագահի երդմնակալության արարողության ժամանակ իր դիմակ չկրելու փաստին՝ ԱԺ նախագահն ընդգծեց.
«Ես ինքս եղել եմ մի իրավիճակում, որտեղ փակ տարածքում դիմակ չեմ կրել: Ուզում եմ բոլորիդ և մեր քաղաքացիների առջև ասել, որ այո՝ ես սխալ եմ արել: Սխալ եմ արել. մտածել եմ՝ ինչ-որ հանդիսավոր պահա, Արցախի նախագահի երդմնակալության արարողություննա՝ թեև փակ դահլիճում, բայց չեմ կրել դիմակը և ես ուզում եմ խոստովանել, որ դա սխալ էր»: