տուն Քաղաքական Միջազգային Ուզբեկստանը չի ճանաչում Ղրիմը որպես Ռուսաստանի մաս․ ԱԳՆ

Ուզբեկստանը չի ճանաչում Ղրիմը որպես Ռուսաստանի մաս․ ԱԳՆ

69
0

46177

Ուզբեկստանը հրաժարվում է Ղրիմը ճանաչել որպես Ռուսաստանի Դաշնության մաս և կոչ է անում Մոսկվային և Կիևին սկսել երկկողմանի բանակցություններ։ Այս մասին ասվում է Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Հաղորդում է Korrespondent.net-ը։

Հաշվի առնելով Ուկրաինայում և Ղրիմում այսօր ծավալվող իրադարձությունների անկանխատեսելի հեռանկարները և ելնելով ուկրաինացի և ռուս ժողովուրդների միջև բազմադարյա բարեկամությունից, հոգևոր և մշակութային արժեքների՝ պատմականորեն ձևավորված ընդհանրությունից, իրենց մշակութային կապերից, իհարկե, միակ բանական ելքը կլինի երկու կողմերի միջև ուղիղ բանակցությունների անցկացումը, ինչը թույլ կտա գտնել կողմերի համար խնդիրների լուծման փոխշահավետ տարբերակներ», — ասվում է հայտարարության մեջ։

Ուզբեկական արտգործնախարարությունը հավելել է, որ «որքան շատ ժամանակ է անցնում, այնքան մեծանում են հակասությունները և իրավիճակը բարդանում է»։